panarmenian.net: Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրն այսուհետ Թել Ավիվը կլինի: Մինչև այդ նստավայրը Երևանն էր:

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահի 2018-ի մարտի 31-ի ՆՀ-200-Ա հրամանագրում փոփոխություն անելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի.Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մարտի 31-ի «Արմեն Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին» ՆՀ-200-Ա հրամանագրում «(նստավայրը՝ Երևան)» բառերը փոխարինել «(նստավայրը՝ Թել Ավիվ)» բառերով»,- ասված է հրամանագրում: