Իրանը երբեք չի շահել պատերազմը, բայց երբեք տանուլ չի տվել բանակցություններում.Դոնալդ Թրամփ |news.am|
16:03 - 03 հունվարի, 2020

Իրանը երբեք չի շահել պատերազմը, բայց երբեք տանուլ չի տվել բանակցություններում.Դոնալդ Թրամփ |news.am|

news.am:   «Իրանը երբեք չի շահել պատերազմը, բայց երբեք տանուլ չի տվել բանակցություններում»։ Այս մասին իր Թվիթերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այն բանից հետո, երբ Պենտագոնը հաստատեց իրանցի լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահը։

Մինչ այդ Պենտագոնը հաստատել էր, որ ուրբաթ հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջանում, ինչի հետեւանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) «Ալ Կուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր նաեւ, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։ Թեհրանը խոստացել է դաժան վրեժ լուծել գեներալի մահվան համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել