shantnews.am:   Այսօր նախատեսվում է Եվրոպական Միության անդամ պետությունների ԱԳ նախարարի խորհրդակցությունը Իրան-ԱՄՆ առճակատման վերաբերյալ։ Դրա ընթացքում քննարկվելու են լարվածության մեղմացման հնարավորությունները։

Հակառակ դեպքում, եթե Իրանը շարունակի Միջուկային համաձայնագրի պարտավորությունները չկատարելու գործողությունները, շուտով կկարողանա միջուկային զենք ստանալ։ Այս մասին ահազանգել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը։

«Այո´, բավական կարճ ժամանակում՝ 1-2 տարում, նրանք կարող են հասանելիություն ստանալ միջուկային զենքին, իսկ դա տարբերակ չէ [մեզ համար]», – ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ Միջուկային համաձայնագիրը Իրանին հետ է պահում ուրանի հարստացումից այն աստիճանի, որ հնարավոր լինի օգտագործել զենքի համար։ Սակայն այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները դուրս եկավ համաձայնագրից, Իրանը սկսեց պարբերաբար, քիչ-քիչ հրաժարվել պարտականությունների իր մասից և հիմա գործնականում այլևս չի կատարելու նախկինում ստանձնած պարտավորությունները: