Իրանը կվերանայի ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը ՀՀԳԾ-ի նկատմամբ Եվրամիության վերաբերմունքի պատճառով |news.am|
12:16 - 19 հունվարի, 2020

Իրանը կվերանայի ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը ՀՀԳԾ-ի նկատմամբ Եվրամիության վերաբերմունքի պատճառով |news.am|

news.am:  Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին նախազգուշացրել է, որ «միջուկային գործարքի նկատմամբ Եվրամիության անարդար վերաբերմունքի դեպքում Իրանը «լուրջ որոշում կկայացնի» Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ (ՄԱԳԱՏԷ) իր համագործակցության վերաբերյալ»:

Խորհրդարանի բաց նիստին իր ելույթի ժամանակ Լարիջանին անդրադարձել է ՀՀԳԾ իրագործման շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմի մասին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի հայտարարությանը:


«Ցավալի է, երբ եվրոպական երկրներից մեկի նախարարը հայտարարում է, որ ԱՄՆ-ը սպառնում է բարձրացնել ավտոմեքենաների ներկրման հարկը 25 տոկոսով, եթե մենք չկիրառենք Կարգավորման մեխանիզմը, դա նշանակում է, որ մեզ ստիպել են գնալ այդ ճանապարհով»,-նշել է Իրանի խորհրդարանի խոսնակը:

ԵՄ-ին կոչով ներկայացած Լարիջանիի խոսքով՝ խնդիրն Իրանի վարքի մեջ չէ, քանի որ եվրոպական երկրները ինքնին բազմիցս մեղադրել են ԱՄՆ-ին ՀՀԳԾ-ից դուրս գալու մեջ:

«Մենք հայտարարում ենք, որ եթե Եվրոպան ինչ-որ պատճառով անարդար կվարվի միջուկային համաձայնագրի 37-րդ հոդվածի նկատմամբ, Իսլամական Հանրապետությունը կձեռնարկի լուրջ քայլեր ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության ուղղությամբ, եւ օրինագծի նախագիծն արդեն խորհրդարանում է»,-ամփոփել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել