Իրանը ձգտում Է ամրապնդել միջուկային գործարքը. Ռոհանի |armenpress.am|
14:43 - 09 հունվարի, 2020

Իրանը ձգտում Է ամրապնդել միջուկային գործարքը. Ռոհանի |armenpress.am|

armenpress.am:   Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել Է, որ իր երկիրը ձգտում Է ամրապնդել միջուկային գործարքը: Այդ հայտարարությունն արվել Է հունվարի 9-ին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
«Իրանը Եվրոպայի հետ մեկտեղ ձգտում Է կայունություն հաստատել տարածաշրջանում եւ ամրապնդել միջուկային գործարքը»,-նախագահի խոսքը մեջբերել Է նրա մամուլի ծառայությունը: Ռոհանիի խոսքով՝ «Թեհրանի համար շատ կարեւոր Է, որ Եվրոպան, Չինաստանը եւ Ռուսաստանը կարեւոր դեր խաղան Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման հարցում եւ պաշտպանեն Իրանի շահերը»:
Նախօրյակին Ռոհանին հայտարարել Էր, որ Իրանի ատոմային ծրագիրն իր կողմից պարտավորությունների կրճատման հինգերորդ փուլից հետո, որն ստանձնել Էր միջուկային գործարքի շրջանակում, կկրի խաղաղ բնույթ: «Միջուկային գործարքով իր պարտավորությունների կրճատման հինգերորդ փուլը կառավարության՝ կարեւոր քայլը դարձավ խաղաղ ատոմային ծրագրի զարգացման ճանապարհին»,- ասել Է նա: Ռոհանիի խոսքով՝ «Թեհրանն ամբողջ աշխարհին հայտարարել Է, որ այսուհետեւ Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունը ոչնչով սահմանափակված չԷ»:
Հունվարի 5-ին իսլամական հանրապետությունը հայտարարել Է 2015 թվականի միջուկային գործարքի կրճատման եզրափակիչ փուլի մասին: Թեհրանի նոր քայլը ենթադրում Է, որ նա չի կատարելու ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների քանակի՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալԳործողությունների համատեղ համապարփակ պլանով նախատեսված սահմանափակումն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել