Իրանը շարունակելու է ուրան հարստացնել. Լարիջանի |azatutyun.am|
12:16 - 05 մայիսի, 2019

Իրանը շարունակելու է ուրան հարստացնել. Լարիջանի |azatutyun.am|

azatutyun.am: «Իրանը շարունակելու է ուրանի հարստացմանն ուղղված գործողությունները», - շաբաթ օրը նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին` նշելով, որ խաղաղ նպատակներով իրականացվող այս գործողություններն որևէ կերպ չեն խախտում միջազգային հանրության հետ 2015-ին կնքված համաձայնագրի դրութները:

«Միջուկային համաձայնգիրը թույլ է տալիս, այսպես կոչված, «ծանր ջրի» արտադրությունը: Դա համաձայնագրի դրույթների խախտում չի համարվում», - հայտարարել է Լարիջանին:

Իրանի խորհրդարանի խոսնակի այս հայտարարությունը հնչել է Սպիտակ տան նոր նախաձառենությանն ի պատասխան, որով Վաշինգտոնը փորձում է խոչընդոտել Իրանի կողմից խաղաղ նպատակներով ուրանի հարստացմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել