news.am:  Իրանը սեփական արտադրության նոր արբանյակ կուղարկի ուղեծիր, որը ստացել է «Զաֆար» անվանումը: Այս մասին հայտարարել է Իրանի կապի եւ հաղորդակցության նախարար Ջավադ Ազերի Ջահրոմին:

««Զաֆար» գիտահետազոտական արբանյակի արձակումը ծրագրվում է մոտ ժամանակներս»,- գրել է նա Twitter-ում:


«Զաֆար»-ը նախագծվել է գիտության եւ տեխնիկայի համալսարանի հետազոտական կենտրոնի մասնագետների կողմից եւ կշռում է 90 կգ, հագեցած է գունավոր տեսախցիկներով եւ բնական աղետները վերացնելու կարողությամբ: