Իրանի ԱԳ նախարարը Թեհրանի վրա ԱՄՆ-ի ճնշումը որակել Է «տնտեսական ահաբեկչություն» |armenpress.am|
07:17 - 02 ապրիլի, 2019

Իրանի ԱԳ նախարարը Թեհրանի վրա ԱՄՆ-ի ճնշումը որակել Է «տնտեսական ահաբեկչություն» |armenpress.am|

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ի կողմից Թեհրանի վրա գործադրվող ճնշումը որակել Է «տնտեսական ահաբեկչություն», քանի որ այն խանգարում Է օգնություն ցուցաբերել Իրանում հեղեղումներից տուժածներին:

«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի «առավելագույն ճնշումը»՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւի եւ Միջազգային դատարանի վճռի չկատարումը, խանգարում են իրանկան Կարմիր մահիկի կողմից բոլոր այն շրջաններին օգնություն ցուցաբերելուն, որոնք ամայացել են աննախադեպ հեղեղումներից»,- գրել Է Զարիֆը Twitter-ում, նշելով, որ Իրանն այդ պատճառով չի ստանում փրկարար ուղղաթիռներ:

«Սա պարզապես տնտեսական պատրերազմ չԷ, սա տնտեսական ահաբեկչություն Է»,- հավելել Է Իրանի ԱԳ նախարարության ղեկավարը:

Անցած շաբաթվանից Իրանում մոլեգնում են տեղատարափներից առաջացած սաստիկ հեղեղումները, որոնք ընդգրկել են երկրի նահանգների մոտավարապես մեկ երրորդը: Տարերքի հարվածը տասնյակ մարդկանց կյանք Է խլել: Երկրի իշխանությունները որոշել են զինվորականներին գործի դնել տուժածներին օգնելու եւ հեղեղումների հետեւանքները վերացնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել