Իրանի Քոմ քաղաքում փակվել են բոլոր դպրոցներն ու համալսարանները. պատճառը կորոնավիրուսն է |armtimes.com|
15:15 - 20 փետրվարի, 2020

Իրանի Քոմ քաղաքում փակվել են բոլոր դպրոցներն ու համալսարանները. պատճառը կորոնավիրուսն է |armtimes.com|

armtimes.com: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կարգադրությամբ կորոնավիրուսի տարածումը երկրում կանխարգելելու հարցով առողջապահության նախարարությունում հանձնաժողով է ձեւավորվել: 

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Քոմ քաղաքի բոլոր դպրոցներն ու համալսարանները փակվել են:

Հենց այս քաղաքում էր գրանցվել կորոնավիրուսից մահացածության 2 դեպք, 2-ն էլ մահացել են հիվանդանոցում:

Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեն հայտնել էր, որ 2 իրանցիները պատկառելի տարիքի են եղել՝ հավելելով, որ այս 2 դեպքը առայժմ միակն է Իրանի տարածքում:

Քոմ նահանգը գտնվում է մայրաքաղաք Թեհրանի հարավում՝ 140 կմ հեռավորության վրա: Նահանգի բնակչությունը կազմում է շուրջ 1 մլն. 202 հազար մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել