news.am:   Իրանցի խորհրդարանականներն առաջարկել են օրինագիծ, որով կոչ են անում կրճատել Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը:

Oրինագիծը կազմված է մեկ հոդվածից եւ մեկ գլխից: Այն քննարկելու օգտին քվեարկել է խորհրդարանի 23 անդամ:


Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը կրճատելու մասին կոչը Թեհրանի Ամիր Քաբիրի անվան համալասարանի մոտ կայացած հանրահավաքին Միացյալ Թագավորության դեսպան Ռոբերտ Մաքեյրի մասնակցության պատասխանն է:

Մաքեյրը մի քանի ժամով ձերբակալվել էր համալսարանի մոտ հանրահավաքին մասնակցելու համար:

Երկրի իշխանությունները մեղադրել էին դեսպանին «ցուցարարների շրջանում որոշ արմատական գործողություններ» հրահրելու գործում ներգրավվածության մեջ:

Ավելի ուշ նրան կանչել էին Իրանի ԱԳՆ, որտեղ հիշեցրել էին, որ «անօրինական հանրահավաքներին օտարերկրյա դեսպանի ներկայությունը բոլորովին չի համապատասխանում որպես մեկ այլ երկրի քաղաքական ներկայացուցչի նրա պարտականություններին»: