factor.am։ Իրանն ու Ռուսաստանն առաջիկայում կարող են համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել Հնդկական օվկիանոսում՝ ներառյալ Հորմուզի նեղուցում: Այս մասին տեղական լրատվամիջոցներին հայտնել է Իրանի ՌԾՈՒ հրամանատար Հոսեյն Խանզադին, գրում է «Կոմերսանտը»:

Մոսկվա կատարած եռօրյա այցի ընթացքում իրանցի զինվորական պաշտոնյան նաև երկու երկրների միջև ռազմական համագործակցությունն ընդլայնելու մասին պայմանագիր է ստորագրել:

«Ակնկալվում է, որ ռուս-իրանական համատեղ զորավարժությունները կանցկացվեն առաջիկայում Հնդկական օվկիանոսում: Վարժանքներ կարող են անցկացվել նաև օվկիանոսի հյուսիսային հատվածում, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում»,- ասել է Խանզադին՝ հավելելով, որ զորավարժությունները կարող են անցկացվել արդեն այս տարեվերջին: