Իրանում բնակվող ՀՀ քաղաքացիություն չունեցող հայերը Հայաստան տեղափոխվելու ցանկություն են հայտնել |armenpress.am|
12:53 - 13 մարտի, 2020

Իրանում բնակվող ՀՀ քաղաքացիություն չունեցող հայերը Հայաստան տեղափոխվելու ցանկություն են հայտնել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ սփյուռքի հանձնակատարի գրասենյակ են դիմել Իրանում բնակվող, Հայաստանի քաղաքացիություն չունեցող հայեր՝ Հայաստան տեղափոխվելու համար: Պետությունը փորձում է նրանց օգնելու ձևաչափ գտնել: Այս մասին Կորոնավիրուսի կանխարգելման հարցերով հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Սփյուռքից դիմումներ կան, սակայն շատ քիչ: Անձ կա, որ Իրանում է բնակվում, ՀՀ քաղաքացի չէ, և ուզում է ինչ-որ ձևով Հայաստան գալ: Փորձում ենք այդ մարդկանց օգնելու ձևաչափ գտնել, սակայն դժվար է օգնել այն իմաստով, որ քաղաքացի չեն: Եվ մենք այն աստիճանի պարտավորություն չունենք, ինչպիսին ունենք ՀՀ քաղաքացիների նկատմամբ»,-ասաց Սինանյանը:

Հիմնականում դիմում են Իրանից: 5-ից քիչ են դիմել: Հանձնակատարը վստահեցրեց, որ փորձում են այդ մարդկանց օգնելու ձևաչափ գտնել, սակայն դեռ չունեն:

Կիրակի օրը Իտալիայից Հայաստան կտեղափոխվեն ՀՀ 100 քաղաքացի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել