Իրանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 1.343-ով՝ դառնալով 82.211
19:47 - 19 ապրիլի, 2020

Իրանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 1.343-ով՝ դառնալով 82.211

Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, Իրանում, համաձայն  վիճակագրական վերջին տվյալների, վարակակիրների թիվն ավելացել է 1.343-ով՝ դառնալով 82.211։

Մահացել է ևս 87 հոգի, մահացածների ընդհանուր թիվը 5.118 է։ Ծանր վիճակում է գտնվում 3.456 անձ։

Ապաքինվածների թիվն ավելացել է 1.036-ով՝ դառնալով 57.023։ Մինչ այժմ թեստավորվել է 341․662 անձ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել