tert.am: Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բերման է ենթարկել տեղի բնակիչներից մեկին, որը համացանցում հրապարակել էր Թեհրանի օդանավակայանում մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 ինքնաթիռի խոցման պահի տեսանյութը: Այս մասին Թվիթերի էջում գրել է Fars գործակալությունը:

Նշվում է, որ տեսանյութի հեղինակը կհարցաքննվի: Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հետաքննության արդյունքների մասին հասարակությանը տեղյակ կպահի: