Իրանում մարդկանց տեղաշարժին հետևող հավելվածը՝ ՀՀ կառավարության գործիքակազմում |media.am|
16:29 - 25 մարտի, 2020

Իրանում մարդկանց տեղաշարժին հետևող հավելվածը՝ ՀՀ կառավարության գործիքակազմում |media.am|

media.am: Մարտի 24-ին կառավարությունը քաղաքացիներին առաջարկեց ներբեռնել AC19 բջջային հավելվածը, որը կօգնի հասկանալ արդյո՞ք դուք կորոնավիրուսի ախտանիշներ ունեք և պետք է դիմեք բժշկի։

AC19-ը ի սկզբանե իրանական հավելված էր․ դրա միջոցով Իրանի կառավարությունը տվյալներ է հավաքում միլիոնավոր քաղաքացիների տեղաշարժման մասին։

Մարտի 3-ին Իրանի կառավարությունը քաղաքացիներին առաջարկեց ներբեռնել AC19 հավելվածը։ Հավելվածում օգտատերը պատասխանում էր հարցաշարի՝ որոշելու համար թե արդյո՞ք նրա մոտ կա կորոնավիրուսով վարակված լինելու վտանգ։

Մարտի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը նշեց, որ Իրանի կառավարությունը հավելվածը տրամադրել է Հայաստանին, որտեղ մասնագետները այն ադապտացրել են տեղի պայմաններին։

Իրանում հավելվածը ներբեռնելուց հետո անհրաժեշտ էր գրանցվել հեռախոսահամարով։ Այնուհետև հայտնվում էր գրություն, որում հարցնում էին օգտատիրոջ համաձայնությունը՝ գտնվելու վայրի մասին տեղեկության հավաքագրման համար։

Vice լրատվականը նշում է, որ այս գրությունը անգլերենով էր, և իրանցիների մեծ մասը չէր հասկանում, թե ինչ տեղեկություն են իրենցից ուզում։

Ավելին, հին Android համակարգով հեռախոսները նույնիսկ ցույց չէին տալիս գրությունը։

Լոնդոնաբնակ իրանցի հետազոտող Նարիման Ղարիբը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ հավելվածը իրական ժամանակում կարող է հետևել օգտատիրոջ տեղաշարժմանը, քանի որ դրա կոդը նման է fitness հավելվածներին, որոնք իրական ժամանակով հետևում են օգտատիրոջ շարժմանը։

Մարտի 11-ին Իրանի Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների նախարարը Twitter-ում հրապարակեց հավելվածի շուրջ 3 միլիոն օգտատիրոջ գտնվելու վայրը ցույց տվող քարտեզ։

Իրանի կառավարությունն առաջին անգամ չէ մանրամասն տվյալներ հավաքում քաղաքացիներից։

AC19 հավելվածը հասանելի չէ Play Store-ում կամ App Store-ում։ Իրանում այն կարելի է ներբեռնել տեղական Cafe Bazaar հավելվածների խանութից կամ ac19.ir կայքից։

Հայկական տաբերակը հասանելի է ac19.am կայքում, որը մեծամասամբ կրկնում է իրանական կայքի դիզայնը։

Հայկական հավելվածով կարելի է «ֆիքսել» մարդկանց գտնվելու վայրը

Հայերեն հավելվածի «Գաղտնիության քաղաքականություն» բաժնում գեոլոկացիայի մասին տեքստը անգլերեն լեզվով է ու հստակ չէ։

Շարունակությունը՝ media.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել