Իրանում ուսումնական հաստատությունները փակել են. կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 43-ի |aysor.am|
11:45 - 24 փետրվարի, 2020

Իրանում ուսումնական հաստատությունները փակել են. կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 43-ի |aysor.am|

aysor.am: Իրանում կորոնավիրուսով վարակի  43 դեպք է գրանցվել, որոնցից ութը՝ մահվան ելքով, հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական խոսնակ Քիանուշ Ջահանպուրը:

FARS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված ՝ իշխանությունները հայտարարել են երկրի 10 նահանգներում կրթական հաստատությունների փակման մասին, չեղյալ են հայտարարվել նաև մշակութային միջոցառումներ, իսկ մի շարք մարզական միջոցառումներ կանցկացվեն առանց հանդիսականների: Ուսումնական հաստատությունները ժամանակավորապես փակված են մինչև փետրվարի վերջ:

Ըստ Ջահանպուրի, արձանագրված դեպքերի թիվը հասել է 43-ի, որից 8-ը՝ մահվան ելքով: Վարակման առաջին դեպքը գրանցվել է Քում քաղաքում` փետրվարի 19-ին, որը կրոնական կենտրոն է: Ըստ բժիշկների, այդ վարակվածների մեծ մասը կա՛մ քաղաքի բնակիչներ են, կա՛մ այցելել են այնտեղ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել