«Իրան-Հայաստան» ԷՀԳ-ն կմեծացնի ԵՏՄ երկրների հետ տարանցման ներուժը. Սուրեն Պապիկյան |news.am|
12:05 - 10 դեկտեմբերի, 2019

«Իրան-Հայաստան» ԷՀԳ-ն կմեծացնի ԵՏՄ երկրների հետ տարանցման ներուժը. Սուրեն Պապիկյան |news.am|

news.am: «Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը մեր երկրին թույլ կտա մեծացնել էլեկտրաէներգիայի տարանցման ներուժը: Այս մասին դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ տարանցման հնարավորությունները կմեծանան ոչ միայն Իրանի եւ Վրաստանի հետ, այլեւ, այդ թվում, Եվրասիական տնտեսական միության երկրների եւ մասնավորապես՝ Ռուսաստանի հետ:

«Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության վերջնաժամկետը տեղափոխվել է 2021 թվականի դեկտեմբերի 31: ԷՀԳ կառուցումը նախապես պետք է ավարտվեր 2018 թվականին, սակայն ժամկետներն այնուհետեւ տեղափոխվել էին 2020 թվական: 400 կՎ հզորությամբ ԷՀԳ կառուցման նախագծի ընդհանուրն արժեքը կազմում է ավելի քան 107 մլն եվրո: Սպասվում է, որ ԷՀԳ-ն 3 անգամ կընդլայնի Հայաստանի եւ Իրանի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանցման միջանցքը:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել