Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը չի դադարեցվի |armenpress.am|
09:24 - 29 ապրիլի, 2020

Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը չի դադարեցվի |armenpress.am|

armenpress.am: Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանցման ծրագիրն ընթացքի մեջ է՝ չնայած կորոնավիրուսի համաճարակին: Ինչպես տեղեկացնում է IRNA-ն՝ այս մասին հայտնել է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը՝ օնլայն քննարկման ժամանակ:

Կորոնավիրուսի բռնկումը որևէ ազդեցություն չի ունեցել Իրանի և Հայաստանի համատեղ նախագծերի վրա: Նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է նախապատրաստվել Իրանից Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման համար 60 տեխնիկների դիմավորելուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել