news.am:  Իրաքի ԱԳՆ-ը պատասխան է պահանջել Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Կանադայի դեսպաններից, որոնք դատապարտել են Բաղդադում ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումները, որոնց ընթացքում զոհվել էր 20 ցուցարար եւ 4 ոստիկան։ Իրաքի ԱԳՆ-ը դիվանագետներին հայտնել է երկրի ներքաղաքական կյանքին միջամտելու անթույլատրելիության մասին:

Նախօրեին Իրաքում Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Կանադայի դեսպանները հանդիպել էին վարչապետ Ադել Աբդել Մահդիի հետ՝ հայտարարելով, որ «ոչ մի զինված խումբ պետության վերահսկողությունից դուրս չի կարող գործել»։ Կանադայի դեսպանը նաեւ հայտարարել էր, որ պետությունը չպետք է թույլ տա ազատ տեղաշարժվել «հատուկ օրակարգ ունեցող զինված ուժերին»։


 Իրաքում զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են արդեն մեկ ամսից ավելի։ Բախումների ընթացքում զոհվել է ավելի քան 300 մարդ։