tert.am։Իրաքի Ազգային կրոնական խորհրդի նախագահ շեյխ Յուսիֆ ալ Նասրին հայտարարել է, որ Թուրքիան պետք է հայերից ներողություն խնդրի «իր արարքների համար»՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունը, գրում է asbarez.com-ը:

Ապրիլի 17-ին ալ Նասրին հանդիպում է ունեցել Իրաքում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանի հետ: Հոգևորականը հանդիպման ժամանակ դատապարտել է Օսմանյան կայսրության իրագործած «անմարդկային ոճիրը»՝ կոչ անելով Թուրքիայի իշխանություններին ներողություն խնդրել իրենց իսկ սերունդի անունից: