ԼՂ շուրջ բանակցությունները փակուղում են.Մամեդյարով |panarmenian.net|
11:03 - 03 դեկտեմբերի, 2019

ԼՂ շուրջ բանակցությունները փակուղում են.Մամեդյարով |panarmenian.net|

panarmenian.net:  Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները փակուղում են:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ներկայիս վիճակը ոչ մի տեղ չի տանում»,-ասել է Մամեդյարովը:

Նա նշել է, որ հակամարտությունը պետք է փուլ առ փուլ կարգավորվի: «Առաջին հերթին, անշուշտ, բանակը պետք է կայազոր վերադառնա, ոչ թե դաշտում լինի: Հետո արդեն կարելի է մտածել փախստականների վերադարձի, տնտեսական հնարավորությունների և ճանապարհների ապաշրջափակման մասին»,-ասել է Մամեդյարովը:

Ավելի վաղ Երևանում ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման ընթացքում անդրադարձել է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամատության հարցին:«Որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ մենք հանձնառու ենք ապահովելու խաղաղ կարգավորման այնպիսի միջավայր, որը կհարգի Արցախի ժողովրդի իրավունքները, հատկապես՝ ինքնոշման իրավունքի իրականացում առանց սահանափակման և հարկադրանքի: Գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի», - նշել է Մնացականյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել