Լավին փոխարինում ենք ավելի լավով. Սասուն Միքայելյանը՝ Ջալալ Հարությունյանի նշանակման մասին |news.am|
13:15 - 05 մարտի, 2020

Լավին փոխարինում ենք ավելի լավով. Սասուն Միքայելյանը՝ Ջալալ Հարությունյանի նշանակման մասին |news.am|

news.am: Այդ փոփոխությունը չի նշանակում, որ այն մարդու թերացումներ են եղել. լավին փոխարինում ենք ավելի լավով։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

«Կարեն Աբրահամյանի ժամանակ նորմալ բանակ ենք ունեցել»,- ասաց Միքայելյանը։

Միքայելյանը նշեց, որ ՊԲ նորանշանակ հրամանատար Ջալալ Հարությունյանին շատ լավ է ճանաչում. «Շատ լուրջ զինվորական է. փոփոխություններ միշտ էլ կլինեն, տարբեր բնագավառներում»։

Հարցին՝ նախկինում շատ էր խոսվում՝ ԵԿՄ-ն ՊՆ-ի կազմ ներառելու մասին, արդյոք նման օրակարգ կա՞, Միքայելյանը չցանկացավ փակագծեր բացել.

«Չեմ ուզում փակագծեր բացել։ Ամեն ինչ թող լինի, նոր պարզ կլինի։ Երկրապահը պիտի լինի ռեզերվային ուժ՝ բանակի թիկունքում։ Առաջին իսկ հրահանգի դեպքում լինի առաջնագծում։ Առաջիկայում մեծ փոփոխություններ են սպասվում»։

Հարցին՝ արդյոք նոր կադրեր ԵԿՄ-ին անդամագրվո՞ւմ են, Միքայելյանն ասաց. «Երկրապահում այսօր շատ մարդիկ են անդամագրվում։ Մենք պիտի ԵԿՄ-ն համալրենք եւ լինենք բանակի կողքին։ Պարտադիր զինծառայություն անցած այն անձինք կարող են անդամագրվել։ Մենք չենք ուզում խանգարել բանակի ռեսուրսին։ 45 տարեկանից բարձր, այսօր կան մարդիկ, որոնք մեծ տարիքում ավելի առույգ են, կարող են զենք վերցնել, ի տարբերություն որոշ երիտասարդների»։

Անդրադառնալով ԵԿՄ-ի սոցիալական վիճակին՝ ԵԿՄ նախագահն ասաց. «Նախորդ իշխանության ժամանակ ԵԿՄ-ն եղել է սոցիալապես ծանր վիճակում, բայց մենք մեծ սոցիալական խնդիր չենք դրել նախորդ իշխանությունների դեմ, որովհետեւ անիմաստ էր։ Նոր իշխանությունների օրոք կամաց-կամաց տանենք օրենքի դաշտ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել