aliq.ge։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտի» հետ հարցազրույցում հայտարարել է, որ իր կարծիքով հնարավոր է վերականգնվեն Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիաչվերթները, որոնք Մոսկվան դադարեցրեց այս տարվա հունիսին Վրաստանում զարգացած իրադարձությունների ժամանակ:

«Ես այս ավիաչվերթները, հավանաբար, կվերականգնեի: Կարծում եմ սա ճիշտ կլիներ այն բանից հետո, երբ Վրաստանի բնակչության մեծ մասը գիտակցեց այն պոռթկման հակաարդյունավետ և սադրիչ բնույթը, որը տեղի ունեցավ Վրաստանի խորհրդարանում` Ուղղափառության խորհրդարանական ասամբլեայի նիստի ժամանակ» — հայտարարել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նաև հայտնել է, որ Մոսկվան այս տարի նախատեսում էր Վրաստանի քաղաքացիների համար չեղարկել այցեգրային ռեժիմը, սակայն հունիսի դեպքերից հետո այս գործընթացը ետ ընկավ: Լավրովը հույս է հայտնել, որ առաջիկայում այս հարցը նորից կվերանայվի: