Լավրովն ու Չավուշօղլուն այսօր հանդիպում են անցկացնում Անթալիայում |armtimes.com|
09:36 - 29 մարտի, 2019

Լավրովն ու Չավուշօղլուն այսօր հանդիպում են անցկացնում Անթալիայում |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հանդիպում են անցկացնում Անթալիայում: Այս մասին հայտնում է REGNUM-ը՝  հղում կատարելով ՌԴ ԱԳՆ-ին:

Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունենում Համատեղ ռազմավարական պլանավորման խմբի 7-րդ նիստի մասնակցության շրջանակներում: Այժմ հանդիպումն ընթանում է փակ դռների ետևում:

«Մենք հուսով ենք, որ առաջիկա նախարարական հանդիպումը Խորհրդի շրջանակներում կնպաստի Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության միջև բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացմանը», - ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել