Լարված իրավիճակ Երեւան-Սեւան ճանապարհին. միջադեպ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ |armtimes.com|
10:43 - 15 հուլիսի, 2019

Լարված իրավիճակ Երեւան-Սեւան ճանապարհին. միջադեպ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ |armtimes.com|

armtimes.com: Սեւանա լճի հարակից լողափերի տնտեսվարողները այս պահին բողոքի ակցիա են իրականացնում՝ Երեւան-Սեւան ճանապարահատվածում. իրավիճակը շատ լարված է: Նրանք պահանջում են, որպեսզի կառավարության ներկայացուցիչները հայտարարեն, որ Սեւանում լողալը վտանգավոր չէ:

Նրանց խոսքով՝ Առողջապահության նախարարության տարածած հայտարարությունից հետո մարդիկ չեն գալիս Սեւան եւ իրենց գործը տուժում է:

Քիչ առաջ էլ միջադեպ սկսվեց այն բանից հետո, երբ մեքենաներից մեկը ցանկանում էր անցնել, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները չէին թողնում: Մեքենայի մեջ երեխա կար. նրանք կարողացան անցնել, որից հետո միջադեպ եղավ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ: Ակցիայի մասնակիցները սեռական բնույթի հայհոյանքներ սկսեցին հնչեցնել:

Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի վայր է գնացել արձակուրդի մեջ գտնվող մարզպետ Գնել Սանոսյանը: Նրանք պահանջում են հանդիպում Առողջապահության եւ Շրջակա միավայրի նախարարների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել