shantnews.am: Լիբանանում արդեն 6 օր անընդմեջ հակակառավարական ցույցեր են անցկացվում:

Բողոքի ակցիաները շարունակվում են՝ չնայած այն բանին, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է տնտեսական բարեփոխումների նոր ծրագրի մասին, որով բավարարվում են ցուցարարների մի շարք պահանջներ:

Բեյրութում հավաքված հազարավոր ցուցարարները հայտարարել են, որ ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև կառավարությունը հրաժարական տա: