Լիճքի հիմնական դպրոցը փլուզման եզրին է․ 100 աշակերտ սովորում է վտանգավոր պայմաններում
13:23 - 14 հուլիսի, 2019

Լիճքի հիմնական դպրոցը փլուզման եզրին է․ 100 աշակերտ սովորում է վտանգավոր պայմաններում

 factor.am:  Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքը, որը մարզկենտրոնից գտնվում է 35 կմ հեռավորության վրա, վերաբնակեցվել է 1932 թվականին Արևմտյան Հայաստանի Բագրևանդ Գավառի Ալաշկերտի տարածաշրջանից գաղթածներով: Մի քանի տարի անց 1936-37 թվականներին համայնքում կառուցվել է առաջին դպրոցը։

Համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանի տեղեկացմամբ՝ ժամանակին ամբողջ տարածաշրջանի երեխաները, սկսած Երանոս գյուղից՝ վերջացրած Վերին Գետաշեն համայնքով, ուսում են առել հենց այդ դպրոցում: Այսօր, սակայն, այս հիմնական դպրոցը գտնվում է վթարային վիճակում:

«Դպրոցի պատերը փայտից և սոլոմից են կառուցված: Ընթացքում` Սովետական միության ժամանակ, վերանորոգվել է: Իսկ հիմա վտանգավոր է, սեյսմակայուն չէ: Բայց ստիպված յոլլա ենք տանում: Գնահատված չէ, թե դպրոցը որ աստիճանի վթարային է, փաստաթղթային ոչինչ չունենք»,- ասում է համայնքի ղեկավարն ու նշում, որ խնդրի մասին պատկան մարմինները տեղյակ են վաղուց, սակայն որևէ քայլ չեն ձեռնարկում.

«Ես բազմիցս եմ դիմել նախկին կառավարությանը, որպեսզի նոր դպրոց կառուցեն: Խոստանում էին՝ այսօր, վաղը, և այդպես էլ չկառուցվեց: Հիմա էլ չգիտենք, թե ինչ է լինելու այդ դպրոցի ճակատագիրը: Նոր կառավարությանն էլ ենք դիմել, տեղյակ են, բայց չգիտենք, ինչ կլինի»:

Շարունակությունը՝ factor.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել