Լիոնի հիվանդանոցները պատրաստ են վիրուսի հաղթահարման իրենց փորձառությունը փոխանցել Երևանին |armenpress.am|
19:16 - 06 ապրիլի, 2020

Լիոնի հիվանդանոցները պատրաստ են վիրուսի հաղթահարման իրենց փորձառությունը փոխանցել Երևանին |armenpress.am|

armenpress.am: Ինչպես ամբողջ աշխարհը, այնպես էլ Ֆրանսիան այս օրերին  փորձում է կանխարգելել կորոնավիրուսի տարածումը՝ դիմելով տարբեր միջոցների: Երբեմն հասնում է հաջողությունների, երբեմն էլ՝ ոչ:

ֆրանսահայ բժիշկ, քաղաքական գործիչ, Լիոնի նախկին քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանն ասաց, որ երկիրը  հույսն իր վրա պետք է դնի և հաղթահարի խնդիրը, իսկ Լիոնի հիվանդանոցները կարող են իրենց փորձը փոխանցել Երևանի հիվանդանոցներին:

«Լիոնն ու Երևանը քույր քաղաքներ են, և ես կարծում եմ, որ Լիոնի հիվանդանոցների ղեկավարությունը կարող է իր մասնագիտական փորձառությունը փոխանցել Երևանին: Գուցե հնարավոր լինի աջակցել միմյանց: Այդ նպատակով բանակցություններ են իրականացվում»,-նշեց նա ու հավելեց, որ վիրուսի դեմ պայքարում բժիշկները նույնպես պետք է չափազանց զգույշ լինեն, պաշտպանվեն. հակառակ դեպքում վտանգում են նաև իրենց կյանքը:

Կեպենեկյանի խոսքով՝ Ֆրանսիայում մի քանի բժիշկ է մահացել, և նրանց  աշխատանքը նման է պատերազմի դաշտում կռվի, որտեղ գեներալն առաջին հերթին մտածում է իր զինվորներին չկորցնելու մասին:

«Մեզ մոտ հիվանդանոց են տանում այն մարդկանց, որոնք հնարավոր է՝ վարակված են: Պատասխանում ենք նրանց հարցերին, օգնում: Մենք քաղաքական մարտիկներ ենք և պետք է հասկանանք ու հստակ պատկերացնենք, թե ինչ վիճակում է այսօր հասարակությունը, որպեսզի սխալներ չգործենք ու կարողանանք հաղթահարել խնդիրը: Կորոնավիրուսի դեմ պայքարում ֆրանսիական կամ հայկական մոտեցում չկա: Լիոնում կան հայ ընտանիքներ, որոնք ֆրանսիայում փաստաթղթերի պատճառով վատ վիճակում են հայտնվել: Փորձում ենք աջակցել նրանց, որպես սոցիալական դժվարություններ ունեցող մարդկանց, բայց հատուկ հայ գաղութի մասին դժվար է խոսել»,-շեշտեց Կեպենեկյանը:

Նա մեծ ցավով ասաց, որ, չնայած Ֆրանսիան բժշկության ոլորտում ձեռքբերումներ ունեցած երկրների շարքում է, բայց  այստեղ էլ խնդիրները քիչ չեն. թեստերը քիչ են, հիվանդանոցները ծանրաբեռված են, ծերանոցներում ծանր վիճակ է, անգամ դիմակներն են քիչ, դեղամիջոցների սղություն կա:

Բժիշկը չի հասկանում, թե ինչպես են հասել այդ վիճակին: «Եթե Ֆրանսիան նման իրադրության մեջ է,  հարց է առաջանում, թե ինչպե՞ս են Հայաստանը կամ այլ փոքր երկրներ ոտքի կանգնելու: Ավելի խիստ մոտեցում է անհրաժեշտ: Կորոնավիրուսը ծանր հիվանդություն չէ, բայց չափազանց արագ է տարածվում, և այն սահմաններ չի  ճանաչում»,-ընդգծեց Կեպենեկյանը:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել