armtimes.com։ ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդը եւ հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որոնց երեկ՝ դեկտեմբերի 4-ին, ԱԱԾ-ն բերման էր ենթարկել, ձերբակալված են: Հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ մամուլի ծառայությունից՝ հավելեցին, որ նրանք ունեն կասկածյալի կարգավիճակ:

Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019 թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաեւ՝ վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Ավելին՝ armtimes.com-ում