Լոռու մարզում 15-ամյա համադասարանցիների վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ |24news.am|
16:35 - 27 ապրիլի, 2019

Լոռու մարզում 15-ամյա համադասարանցիների վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ |24news.am|

24news.am:  Այսօր՝ ապրիլի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Տաշիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ պարանոցի և ձախ թևի հատվածում ստացած սուր-կտրող-ծակող հարվածի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված, Տաշիր քաղաքի բնակիչ, 15-ամյա Էդիկ Ավոյանը վերակենդանացման բաժանումքում գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտել են, որ սպանությունը կատարել է Տաշիր քաղաքի բնակիչ, 15-ամյա Ա. Չ.-ն, ով ոստիկանների և քննիչների կողմից հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Տաշիրի բաժին:

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել