Լոռու մարզպետարանի առաջարկով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակազմի խրախուսման համար պետբյուջեից հատկացվել է մոտ 4մլն դրամ
17:23 - 15 ապրիլի, 2020

Լոռու մարզպետարանի առաջարկով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակազմի խրախուսման համար պետբյուջեից հատկացվել է մոտ 4մլն դրամ

Լոռու մարզպետ Արկադի Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում բարձր գնահատելով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմի նվիրված աշխատանքը, Լոռու մարզպետարանի առաջարկով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ողջ աշխատակազմի խրախուսման համար պետբյուջեից հատկացվել է մոտ 4մլն դրամ:

Սա միայն մի փոքր երախտիքի արտահայտնություն է այս օրերին նրանց կատարած շուրջօրյա անձնվեր աշխատանքի համար:

Արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում պետբյուջեի միջոցներով հոգ է տարվում նաև հիվանդանոցի ողջ անձնակազմի սննդի, կեցության ու տեղափոխման համար, քանի որ լինելով վարակվածության բարձր ռիսկային գոտում, ընտանիքների հետ չշփվելու նկատառումներից ելնելով՝ հիվանդանոցի բուժանձնակազմը հերթապահությունների միջակայքում ազատ ժամանակն անցկացնում է Վանաձորի բարձրակարգ հյուրանոցներից մեկում' նոր ուժերով ու նոր եռանդով աշխատանքի վերադառնալու համար' շարունակելով փրկել մարդկային կյանքեր»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել