Լոռու մարզպետարանի նախկին աշխատողը կեղծել է Ապրիլյանում զոհվածի հարազատի ստորագրությունն ու քիչ գումար տվել
08:38 - 14 մարտի, 2019

Լոռու մարզպետարանի նախկին աշխատողը կեղծել է Ապրիլյանում զոհվածի հարազատի ստորագրությունն ու քիչ գումար տվել

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրեում է․ «Վերջերս դիմել էի Լոռու մարզային դատախազություն ուսումնասիրելու նախկին մարզային իշխանության կողմից այսպես կոչված մարզպետի ֆոնդից սոցիալական աջակցություն ստացած անձանց ցուցակները:

Առաջին բացահայտումն արդեն արված է, հարուցված է քրեական գործ։ Նախկին իշխանության ներկայացուցիչները, պարզվում է, ապրիլյան պատերազմում զոհվածի ընտանիքին ըստ փաստաթղթի տրամադրել են 50.000 դրամ, իրականում, սակայն, հատկացվել է 30.000, ստորագրվել 50.000 դրամի դիմաց՝ կեղծելով զոհվածի հարազատի ստորագրությունը:

Նախորդ տարիներին Լոռու մարզպետի ֆոնդից սոցիալական աջակցություն ստացածների ցուցակների ուսումնասիրությունը շարունակվում է: Ավելի ուշ կներկայացնեմ անվանական, ընդգրկուն ու ամփոփ տեղեկատվություն հատկացված գումարների հասցեականության ու օրինականության մասին: Այսուհետ ևս լինելու եմ հետևողական նման սրբապիղծ տականքների բացահայտման , նրանց արարքները հանրայնացման և համապատասխան վերաբերմունքի արժանացման գործում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել