news.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵՏՄ անդամ-պետություններին կոչ է արել քայլեր ձեռնարկել այդ ինտեգրացիոն միավորման գրավչությունը ԱՊՀ գործընկերների շրջանում բարձրացնելու համար։ Այս մասին ասվում է ԵՏՄ անդամ-պետությունների ղեկավարներին ուղղված Լուկաշենկոյի ուղերձում, որը հրապարակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։

Նա նշել է, որ պետք է ակտիվացնել ինտեգրացիոն գործընթացները ԵՏՄ-ում եւ ԱՊՀ-ում, քայլեր ձեռնարկել Միության մեջ անդամության գրավչությունը բարձրացնելու համար։ Նրա խոսքերով՝ կարեւոր է շարունակել աշխատանքը ԵՏՄ-ն միջազգային հարաբերություններում ներգրավելու, միջազգային կազմակերպությունների եւ միավորումների, այդ թվում՝ ՇՀԿ-ի, АСЕАН-ի, Եվրոպական միության, ԱՄՀ-ի հետ համագործակցությունը ակտիվացնելու ուղղությամբ։

Բելառուսի նախագահը ԵՏՄ ապրանքները եւ ծառայությունները արտասահմանյան շուկաներ հանելու համատեղ նախագծերի անհրաժեշտություն է տեսնում։ Պետք է նաեւ ակտիվացնել տրանսպորտային-լոգիստական ենթակառուցվածքների համատեղ զարգացմանն ուղղված ջանքերը, այդ թվում՝ «Մեկ գոտի՝ մեկ ուղի» նախաձեռնության նախագծերում արդյունավետ մասնակցությունը։