Լրագրողների մուտքն Արցախ ազատ է, անգամ եթե մեքենայում 3 հոգով են, կանցնեն. Հայկ Մհրյան |armtimes.com|
15:16 - 28 մարտի, 2020

Լրագրողների մուտքն Արցախ ազատ է, անգամ եթե մեքենայում 3 հոգով են, կանցնեն. Հայկ Մհրյան |armtimes.com|

armtimes.com: Մարտի 26-ից ՀՀ եւ ԱՀ սահմանը 4 վայրերում փակվել է՝ կապված համաճարակային իրավիճակի վերահսկման եւ վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով: Դեպի Արցախ շարժի հետ կապված սահմանփակումներ են մտցվել: Արցախ կարող են գնալ միայն ԱՀ-ում հաշվառում ունեցողները, բեռնափոխադրում իրականացնողները: Եթե մեքենան մարդատար է, Արցախ կարող է մեկնել միայն, եթե բեռնված է, ինչպես նաև ՊԲ-ն սնուցող բոլոր կազմակերպությունները: Բոլորը պետք է ունենան համապատասխան փաստաթղթեր: Այս մասին Մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:

Արցախ մեկնելու սահմանափակումներ չկան նաեւ ԱՀ նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող դիտորդների եւ լուսաբանման նպատակով Արցախ մեկնող լրագրողների համար: Լրագրողի՝  եթե լրագրողական խմբի մեքենայում 1-ից ավելի ուղևոր կա, կգործի՞ արդյոց Պարետի սահմանափակումը, հարցին, Հայկ Մհրյանն ասաց՝ ոչ:

«Լրագրողների մուտքն Արցախ ազատ է, անգամ այն պարագայում, եթե մեքենայում 3 հոգով են: Նրանք ազատ կարող են գնալ Արցախ: Թույլ ենք տվել իրենց անցնել»,- տեղեկացրեց Մհրյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել