Լրատվական կայքերում վիճակաղերի գովազդն իրականացնել 21։00-ից մինչեւ 06։00-ն․ ֆինանսների նախարարության նախագիծը |armtimes.com|
22:43 - 07 ապրիլի, 2020

Լրատվական կայքերում վիճակաղերի գովազդն իրականացնել 21։00-ից մինչեւ 06։00-ն․ ֆինանսների նախարարության նախագիծը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ֆինանսների նախարարությունը քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Գովազդի մասին» օրենքում

Նախարարությունն առաջարկում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ ներկայումս կիրառվող 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանում։ Դրանով նախատեսվում է, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 21:00-ից մինչեւ 06:00-ն ընկած ժամանակահատվածում:

Նախարարությունը նշել է, որ ներկայումս չկան հստակ չափորոշիչներ եւ գործիքներ, որոնք հնարավորություն կտան լրատվական կայքերում տեղադրված գովազդը տվյալ կայքէջի 20%-ից ավելին որակելու կամ չորակելու համար, ինչը խնդրահարույց է թե՛ ոլորտի կարգավորման պրակտիկ իրացման, թե՛ վերահսկողության տեսանկյուններից, քանի որ պարունակում է բարձր հայեցողական մոտեցման ռիսկեր վարչարարության իրականացման  համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել