Լցանավերի վրա հարձակումները կազմակերպվել են պետության կողմից. ԱՄԷ  |news.am|
08:27 - 07 հունիսի, 2019

Լցանավերի վրա հարձակումները կազմակերպվել են պետության կողմից. ԱՄԷ |news.am|

news.am: Հետաքննության նախնական արդյունքները, որն իրականացվել է ԱՄԷ-ում մայիսի 12-ին նավթային լցանավերի վրա հարձակումների առնչությամբ, մատնանշում են այն հավանականությունը, որ միջադեպի հետեւում կանգնած է եղել պետությունը, բայց առայժմ Իրանի մասնակցության ոչ մի ապացույց չկա։ Այս մասին ասել են ԱՄԷ-ում, տեղեկացնում է AFP-ն։

ԱՄԷ-ն Սաուդյան Արաբիայի եւ Նորվեգիայի հետ միասին ներկայացրել է նախնական արդյունքները ՄԱԿ Անվտանգության խորհրդի ճեպազրույցում, որը հետաքննության վերջնական արդյունքներն ստանալուց հետո կդիտարկի պատասխանի հնարավորությունը։
Միացյալ Նահանգները Իրանին մեղադրել է այն բանում, որ նա կանգնած է չորս լցանավերի դեմ Էմիրաթների ափերին հարձակման հետեւում, որոնք տեղի են ունեցել Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ լարվածության սրացման ժամանակ։

Չորս նավ, երկուսը՝ Սաուդյան Արաբիայի դրոշի ներքո, մեկը՝ Նորվեգիայի եւ մեկն էլ՝ ԱՄԷ-ի, վնասվել են պայթյունների հետեւանքով, որոնք տեղի են ունեցել ԱՄԷ տարածքային ջրերում, Ֆուջեյրա նավահանգստի մոտ։

Վնասի գնահատումից եւ քիմիական զննումից հետո ԱՄԷ-ն տեղեկացրել է ՄԱԿ ԱԽ-ին, որ գրոհները, ամենայն հավանականությամբ, կազմակերպվել են պետական ծառայությունների կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել