Լևոն Երանոսյանի գործով Ալեն Սիմոնյանը և Արեն Մկրտչյանը ճանաչվել են տուժողներ |shantnews.am|
09:35 - 02 հուլիսի, 2019

Լևոն Երանոսյանի գործով Ալեն Սիմոնյանը և Արեն Մկրտչյանը ճանաչվել են տուժողներ |shantnews.am|

shantnews.am:  Այսօր Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է նաև նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով հերթական դատական նիստը:

Նախկին փոխոստիկանապետը դատին ներկա է, սակայն գործով տուժողները չեն ներկայացել։

Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանի գործով տուժողներ են ճանաչվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը: Նախկին փոխոստիկանապետը մեղադրվում է 2018թ. ապրիլի 16-ին և 22-ին Երևանում 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ կիրառելու և այդպիսով իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ։

Մինչև նիստի մեկնարկը Երանոսյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, միայն նշել է, որ մեղքը չի ընդունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել