Խաժակյանի մերձավորի հետ կատարված դեպքի հետքերով ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել խոշտանգման և ևս երկու հոդվածով |aysor.am|
17:37 - 12 հունիսի, 2019

Խաժակյանի մերձավորի հետ կատարված դեպքի հետքերով ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել խոշտանգման և ևս երկու հոդվածով |aysor.am|

aysor.am: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի մերձավորին մի քանի օր առաջ Երևանում ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու դեպքով Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանքներ են առաջադրվել երկու ոստիկանի, տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Ոստիկաններին մեղադրանքներն առաջադրվել են ՀՀ Քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածներով՝ խոշտանգման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Ըստ աղբյուրի, միջնորդություններ են ներկայացվել դատարան ոստիկաններին կալանավորելու համար, սակայն դրանցից միայն մեկն է բավարարվել. մի ոստիկանը կալանավորվել է, մյուսը՝ ոչ:

Ավելի վաղ, կատարվածի մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր հենց Խաժակյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել