Խամենեին ԶՈՒ Գլխավոր շտաբին հանձնարարել է բացահայտել հնարավոր անփութությունը, որը ինքնաթիռի վթարի պատճառ է դարձել |news.am|
06:05 - 12 հունվարի, 2020

Խամենեին ԶՈՒ Գլխավոր շտաբին հանձնարարել է բացահայտել հնարավոր անփութությունը, որը ինքնաթիռի վթարի պատճառ է դարձել |news.am|

news.am:  Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեին երկրի ԶՈՒ Գլխավոր շտաբին հանձնարարել է բացահայտել հնարավոր անփութությունը կամ մեղքը, որը հանգեցրել է Թեհրանի մոտ ուկրաինական ինքնաթիռի կործանմանը, գրված է Խամենեիի պաշտոնական կայքում։

Իր ուղերձում Իրանի գերագույն առաջնորդը անկեղծ ցավակցություն է հայտնել վթարի զոհերի ընտանիքներին։


Բացի այդ, նա ընդգծել է ապագայում նման միջադեպերի հնարավորության կանխման անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոստացել էր, որ վթարի համար մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ վթարի մեղքը լիարժեք ընդունվի։

«Մենք Իրանից ակնկալում ենք լիարժեք եւ բաց հետաքննության, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, զոհվածների մարմինները վերադարձնելու, փոխհատուցումներ վճարելու, դիվանագիտական խողովակներով պաշտոնապես ներողություն խնդրելու պատրաստակամության հավաստիացումներ»,- իր հայտարարության մեջ ասել է նա։

Ավելի վաղ ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել էր, որ ԻՀՊԿ-ն խոստովանում է Թեհրանի մոտ ուկրաինական ինքնաթիռի կործանման ողջ պատասխանատվությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել