news.am:  Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին բրիգադի գեներալ Էսմայիլ Ղաանիին նշանակել է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման նոր հրամանատար:

Իր հրամանագրում այաթոլա Խամենեին նշել է, որ բրիգադի գեներալ Ղաանին ականավոր հրամանատարներից մեկն է եւ ուղեկցել է գեներալ Ղասեմ Սոլեյմանինն վերջին մի քանի տարիներին։


Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հաստատել էր, որ «Ղոդսի» հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել է Բաղդադի օդանավակայանին ԱՄՆ ՌՕՈւ հասցրած ավիահարվածի հետեւանքով։

Բոլոր պաշտոնական դեմքերն Իրանում, ներառյալ իսլամական հեղափոխության առաջնորդը, վճռականապես դատապարտել են այս ահաբեկչական ակտը՝ խոստանալով վրեժ լուծել ամերիկյան ուժերից։ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։

Վերջին մի քանի տարիներին գեներալ Սոլեյմանին առանցքային դեմքերից մեկն էր Սիրիայում եւ Իրաքում ահաբեկչության դեմ պայքարում։