Խանութը հրաժարվում է սևացած պանիրը հետ վերցնելուց. տնօրենն ասում է՝ սպառողն իրենց դուր չի եկել |hetq.am|
13:47 - 11 մայիսի, 2019

Խանութը հրաժարվում է սևացած պանիրը հետ վերցնելուց. տնօրենն ասում է՝ սպառողն իրենց դուր չի եկել |hetq.am|

hetq.am: Օրերս բարեկամներիցս մեկն Էջմիածնի «Շեն տուն» սուպերմարկետից (Մայակովսկու փող․ 7) գնել էր «Янтарь» ընկերության «Лидер Янтарный» ապխտած պանիրներից, 2 հատ:

Բերելով տուն՝ նկատել է, որ պանիրներից երկուսի մի մասը սևացած է: Հայտնել էր ինձ, առաջարկել էի հաջորդ օրն առավոտյան տանել խանութ, ներկայացնել ՀԴՄ կտրոնն ու հետ տալ:

Սակայն սուպերմարկետի աշխատակիցը մերժել է հետ վերցնել՝ պատասխանելով, որ կարող են միայն փոխել և նույն պանրից ուրիշը տալ, սակայն սպառողը հրաժարվել է վերցնել նույն պանրից, փոխարենն առաջարկել, որ իրեն տան մեկ այլ պանիր: Այս առաջարկը խանութի աշխատակիցը ևս մերժել է:

«Ասեցի՝ հարցը գումարը չի, սկզբունքի հարց է. պատկերացրու դու իմ փոխարեն ես, ես՝ քո, ո՞նց կզգաս, եթե ապրանքին փող տաս ու սենց ապրանք գնես»,- պատմում է գնորդը:Միջադեպից հետո զանգահարեցի «Շեն տուն» սուպերմարկետ՝ խնդրելով պատասխանատու աշխատակցին պարզաբանել՝ ինչն է եղել պատճառը, որ հրաժարվել են ընդունել ոչ պատշաճ որակի սննդամթերքը:

Մենեջերը, ով ներկայացավ՝ իբրև Ալբերտ, նախ ասաց, որ այդ մարդն ինչ-ինչ պայմաններում է պահել պանիրը, ուշ է բերել իրենց մոտ, դրա համար էլ չեն ընդունել: Երբ հայտնեցի, որ գնորդն իմ բարեկամն է եղել, ու անձամբ եմ տեսել պանիրն ու նրան ասել, որ բերի և հետ վերադարձնի, մենեջերն արդեն սկսեց հավատալ ինձ՝ նշելով, որ խնդիրը կարող էր լինել թե՛ իրենց, թե՛ մատակարարի մոտ:

«Ես ընդհանրապես խնդիր չունեմ ապրանքը մատակարարին տալու ու ասելու՝ ընկեր մատակարար, քո ապրանքը եկել է սենց, թեկուզ կարող է ըտենց էլ չի եկել, կարող է մեր մոտ է եղել, մարդն էլ (նկատի ունի՝ մատակարարը, հեղ․) է մեզ նորմալ տվել, հնարավոր է, որ մեր մոտ ըտենց լինի ու շատ ա լինում»,- ասաց մենեջերը՝ հայտնելով, որ պատճառը եղել է «այդ մարդու խոսելու ձևը», քանի որ, ըստ նրա, հետո մի կին է եկել, բերած ապրանքը փոխել են, քանի որ կինը «լավ է խոսել»:

Այն հարցին, արդյոք նա «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի կետերը կիրառելիս հաշվի է առնում հաճախորդի վերաբերյալ իր անձնական գնահատականը, Ալբերտը պատասխանեց, որ օրենքը լավ չգիտի, սակայն խնդիր չէ, իմ ծանոթն էլ կարող է տանել, և իրենք հետ կվերցնեն:

«Խնդիր չկա, այդ մարդը կարող է գալ, ես կտամ իրա գումարը»,- ասաց մենեջերը:

Այս խոսակցությունից հետո ինձ զանգահարեց Դավիթ անունով մի մարդ, ով ներկայացավ որպես սուպերմարկետի տնօրեն:

Վերջինս սկզբում ասաց, որ բացառվում է, որ իրենց խանութում վատ որակի ապրանքներ վաճառվեն, իսկ պանիրը չեն վերցրել, որովհետև հաճախորդի պահվածքն ու վերաբերմունքն իրենց դուր չի եկել:

Ապա ասաց, որ հաճախորդն իր մեքենայում ինչ-որ տեղ է դրել ու սևացրել է պանիրը: Հետո նշեց, որ իր խանութի ներքին օրենքներով՝ մի ժամում պետք է բերեր, վերադարձներ, ոչ թե մի քանի ժամ հետո:

 

Ավելին՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել