Խաչատուրյան քույրերի գործի քննության ժամկետը երկարաձգվել է. ՌԻԱ Նովոստի |factor.am|
16:06 - 07 ապրիլի, 2020

Խաչատուրյան քույրերի գործի քննության ժամկետը երկարաձգվել է. ՌԻԱ Նովոստի |factor.am|

factor.am: Իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործի քննության ժամկետը վերջին անգամ երկարաձգվել է մինչև մայիսի կեսերը: Հենց այդ ժամանակ էլ Քննչական կոմիտեն կարող է ավարտել հետաքննությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում տալով Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ Լիպցերին։

2019-ի դեկտեմբերին Քննչական կոմիտեից հայտնել են, որ Խաչատուրյան քույրերի գործի քննությունն ավարտվել է, նրանց մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ խմբակային սպանության համար: Հունվարի վերջին քույրերի պաշտպանական կողմը նշել է, որ Գլխավոր դատախազությունը գործը վերադարձել է քննչական մարմնին՝ լրացուցիչ նախաքննություն անցկացնելու համար, քանի որ աղջիկների գործողություններում, ըստ Դատախազության, անհրաժեշտ պաշտպանության տարր է նկատվում։

«Խաչատուրյան քույրերի գործի քննության ժամկետը վերջին անգամ երկարաձգվել է մինչև մայիս: Մեզ մնում է ծանոթանալ նոր նյութերի հետ, որոնք հայտնվել են այն բանից հետո, երբ Գլխավոր դատախազությունը գործը վերադարձրել է Քննչական կոմիտեին: Եթե քննչական մարմինը չհասցնի դա անել նշված ժամկետում, ապա այն կարող է կրկին երկարաձգվել»,- հայտարարել է Խաչատուրյան քույրերի պաշտպան Ալեքսեյ Լիպցերը:

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել