tert.am: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա վոն դեր Լյայենը հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի առաջացրած ճգնաժամից հետո տնտեսական վերականգնման համար Եվրամիության հաջորդ երկարաժամկետ բյուջեն մեկ տրիլիոն եվրոյի ներդրման կարիք ունի:

Ինչպես նշում է Politico-ն,  պաշտոնյան ընդգծել է, որ իրենք այժմ աշխատում են ԵՄ նոր բյուջեն կազմելու ուղղությամբ:

«Խոսքը միլիարդի մասին չէ, այլ մոտավորապես տրիլիոնի. դա անհրաժեշտ ներդրումային նախաձեռնության ծավալն է»,-բացատրել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Նա մանրամասնել է, որ ԵՄ-ն միջազգային շուկաներից գումար կվերցնի ու այն որպես վարկ կտրամադրի ազգային կառավարություններին:

Վոն դեր Լյայենի խոսքով՝ ԵՄ հաջորդ երկարաժամկետ բյուջեն ներառում է 2021-2027թթ.: Նա շեշտել է, որ ներդրումներն առավել կարևոր են առաջին երեք տարվա ընթացքում: