ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Իմ մոտեցումը հետևյալն է.

1. Ցանկացած մարդ անհատականություն է՝ իր իրավունքներով, առավել ևս հրամայական մանդատով սահմանադրորեն չկակաշկանդված պատգամավորը: Ըստ այդմ իրավունք ունի հանդես գալու ցանկացած նախաձեռնությամբ: Նրա իրավունքների նկատմամբ ոտնձգությունը հակասահմանադրական է և հակաժողովրդավարական: Այդ թվում նաև նրա գործընկերների կամ պայմանական վերադասների կողմից: Սա նոր մշակույթ է, այդ պատճառով դեռ անսովոր:

2. Պատգամավորի նախաձեռնությունը իր սեփական նախձեռնությունն է, ու համաձայն է արդյոք ֆրակցիան կամ ԱԺ-ն դրա հետ, արտահայտվում է համապատասխան (ֆրակցիա, հանձնաժողով, ԱԺ) քվեարկություններով կամ առնվազն դրանցից մեկով: Բոլորովին պարտադիր չէ, որ անընդհատ անհամաձայնների հանրային ինքնազատումներ լինեն, ամեն ինչ իր ժամանակն ու մշակույթը ունի:

3. Անկախ սրանից՝ հանրությունը միշտ իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը իր պատկերացումներով պայմանավորված, և ակնկալել այլ բան ողջամիտ չէ:

4. Անկախ խոսքի մշակույթի խիստ թերի վիճակից՝ խոսքի ազատությունը Հայաստանում այլևս անձեռնմխելի է:

5. Անհրաժեշտ է ոչ թե սահմանափակել խոսելու իրավունքը, այլ անընդհատ ու հետևողականորեն աշխատել խոսքի որակի փոփոխության ուղղությամբ: Ցանկալի է (կժերին ասեմ՝ կուլա ես հասկանամ) սեփական օրինակով»: