armenpress.am:  Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը նվազեցնելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին Սննդի անվտանգության տեսչական մարմինը միառժամանակ դադարեցրել է «Ծովագյուղ» և «Գնթունիք» սուպերմարկետ-ֆուդ կորտերում հանրային սննդի կազմակերպումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«Մեր տեսչական մարմնի Գեղարքունիքի և Արագածոտնի մարզային կենտրոնների մասնագետներն ապրիլի 6-ին այցելել են «Ծովագյուղ» և «Գնթունիք» սուպերմարկետ-ֆուդ կորտեր և պարզել, որ այդ վայրերում հանրային սննդի մատուցման գործընթացը դադարեցված չէ։ Մասնագետների ցուցումների համաձայն, հանրային սննդի կազմակերպումը տեղում կասեցվել է և ապրիլի 7-ից այդ ընկերություններն իրականացնում են միայն առաքում», - նշեց Ավետիսյանը։