ԿԲ նախագահի ընտրության քվեարկությունն ԱԺ-ում կանցկացվի ապրիլի 17-ին |armenpress.am|
17:10 - 16 ապրիլի, 2020

ԿԲ նախագահի ընտրության քվեարկությունն ԱԺ-ում կանցկացվի ապրիլի 17-ին |armenpress.am|

armenpress.am: Կետրոնական բանկի նախագահի ընտրության քվեարկությունն Ազգային ժողովում կանցկացվի ապրիլի 17-ին` կուտակումներից խուսափելու համար։ Այս մասին ապրիլի 16-ի խորհրդարանի նիստում ասաց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Քվեարկությունը կանցկացնենք վաղը` 10:30-12:30-ին։ Վաղն ենք անցկացնելու և երկու ժամ ենք տրամադրելու քվեարկությանը, որովհետև, եթե այսօր անցկացնենք, ժամանակը քիչ կլինի և կուտակումներ կլինեն, ինչը ցանկալի չէ»,- ասաց Հովակիմյանը։

Հաշվիչ հանձնախմբի նախագահը պատգամավորներին խնդրեց քվեարկությանը գնալ հերթով և սեփական գրիչներով` կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել