ԿԳՄՍ նախարարը մասնակցել է շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ հեռավար ձևաչափով հանդիպմանը
20:50 - 17 ապրիլի, 2020

ԿԳՄՍ նախարարը մասնակցել է շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ հեռավար ձևաչափով հանդիպմանը

Այսօր մասնակցել եմ շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ հեռավար հանդիպմանը, որոնք 8 ավագ դպրոց են կառուցում Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Հորդորելով հետևել կարգապահական բոլոր կանոններին՝ ընդգծել եմ, որ շինարարությունը տնտեսության շարժիչ կարևոր ոլորտներից մեկն է, և մենք հնարավոր ամեն ինչ պետք է ձեռնարկենք «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքների որակն ու տեմպը պահելու համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել