ԿԳՄՍ նախարարության կալանավորված փոխնախարար Գեւորգ Լոռեցյանին փոխարինում է Գրիշա Թամրազյանը |armtimes.com|
14:50 - 19 դեկտեմբերի, 2019

ԿԳՄՍ նախարարության կալանավորված փոխնախարար Գեւորգ Լոռեցյանին փոխարինում է Գրիշա Թամրազյանը |armtimes.com|

armtimes.com:  Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության սպորտի գծով փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի կալանավորումից հետո նրան փոխարինում է փոխնախարար Գրիշա Թամրազյանը: Վերջինս այսօր՝ դեկտեմբերի 19-ին, նախարար Արայիկ Հարությունյանի եւ մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Սուրեն Պռազյանի հետ մասնակցում էր 2019 թ. ընթացքում ՀՀ-ում ու Արցախում անցկացված մարզական մասսայական միջոցառումների ամփոփիչ միջոցառմանը: ՀԹամրազյանը հաստատեց, որ Լոռեցյանի պարտականությունները դրված են իր վրա: Նա ասաց, որ չգիտի՝ որքան ժամանակ սա կարող է շարունակվել, նաեւ նշեց, որ չի կարող ասել՝ արդյոք ինքը կզբաղեցնի պաշտոնը, եթե Լոռեցյանը հեռացվի, թե ոչ:

Սպորտի վերաբերյալ հարցերի նա հրաժարվեց պատասխանել: Պատճառաբանեց, որ դեռ նոր է ստանձնել աշխատանքը, եւ ամբողջությամբ տիրապետելու համար ժամանակ է պետք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել