ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել |tert.am|
10:41 - 18 փետրվարի, 2020

ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել |tert.am|

tert.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում են ստացել։

«Այսօր առավոտյան ժամը 9:13-ին ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել»,-գրել է ԿԸՀ քարտուղարը։

Ավելի վաղ «Ոչ» քարոզչական կողմ դառնալու մասին հայտարարել էր «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուբեն Մելիքյանը։

Նա այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ոչ»-ի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը։

«Մեր նախաձեռնող խմբի առաջին տասնյակը. Ռուբեն Մելիքյան, Գոհար Մելոյան, Արսեն Բաբայան, Էլինար Վարդանյան, Տիգրան Աթանեսյան, Աստղիկ Մաթևոսյան, Արտակ Ասատրյան, Սիրանուշ Սահակյան, Անահիտ Սարգսյան, Արսեն Մկրտչյան»,-գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել