Կադաստրը մեզ պատվադիտ ա անում, վարչապետը մեզ չի ների. Վահագն Վերմիշյան |armtimes.com|
10:50 - 27 մայիսի, 2019

Կադաստրը մեզ պատվադիտ ա անում, վարչապետը մեզ չի ների. Վահագն Վերմիշյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ձեւավորված Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի ժամանակավոր կացարանների հաշվառման աշխատանքային խումբը որոշակի ամփոփ տվյալներ արդեն ունի: Ընդհանուր առմամբ, հավաքագրվել է 7231 ժամանակավոր կացարանի մասին տեղեկատվություն, որից 3520-ը՝ Շիրակի, 2790-ը՝ Լոռու և 910-ը Արագածոտնի մարզում: ժամանակավոր կացարաններ ավելի շատ կան քաղաքային բնակավայրերում, հաշվառվածների ընդհանուր թվի 68 տոկոսը: Ամենաշատը Գյումրիում է՝ 2871:

Ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի, ընդհանուր գործընթացը դանդաղում է հիմնականում կադաստրի պետական կոմիտեի պատճառով:

«Աշխատանքային խումբը լուրջ հետազոտություն է կատարել: Հիմնական տվյալները ստացել ենք մարզպետարաններից, քաղաքապետարաններից ու ոստիկանությունից: Դրանց զգալի մասն արդեն վերջնական է: Բայց կադաստրը մեզ պատվադիտ ա անում:

Հույս ունենանք, որ կադաստրից վերջապես կստանանք տվյալները, տվյալների ընդամենը 20 տոկոսն է այսօրվա դրությամբ մշակված մեր մոտ: Նրանց կողմից տվյալների սահմանված ժամկետում չտրամադրման պարագայում անհնար է հաշվարկել ֆինանսական միջոցների ճշգրիտ չափը եւ հատկապես պետական պարտավորությունների չափի գնահատումը»,- Գյումրիում աշխատանքային խմբի հետ հանդիպման ընթացքում ասաց Վահանգն Վերմիշյանը:

Ինչու՞ կադաստրը տվյալները չի տրամադրում՝  հարցին Վերմիշյանը չպատասխանեց: Բառերը մտքում երկար ընտրելուց հետո, ասաց՝ չի ուզում խոսել այդ մասին:Ըստ Վերմիշյանի, արդեն մշակել են տարբեր առաջարկություններ, որոնք մտադիր են ներկայացնել վարչապետին: Մասնավորապես, կառաջարկեն տվյալներն ամփոփել առկա թվերով եւ անելիքն էլ պլանավորել այդ տվյալներին համապատասխան ծավալով:

Այսինքն, ստացվում է, որ հերթական անգամ թերի աշխատանք կկատարվի, որպես հետեւանք էլ անօթեւանների բնակապահովման խնդիրը մեկ անգամ եւս կմտնի փակուղի: Եթե անհայտ է, թե քանի անօթեւանի համար քանի բնակարան է պետք կառուցել, բնականաբար, չի լինի նաեւ հստակ հաշվարկ: Հարցականի տակ կմնա նաեւ գլխավոր խնդիրը՝ արդյո՞ք պետությունն ունի այդքան ֆինանսական հնարավորություն, որ լուծի Հայաստանում ապրող բոլոր անօթեւանների բնակարանային խնդիրները:

Վահագն Վերմիշյանն ասում է՝ մոտավոր հաշվարկնեով էլ է հնարավոր գործը գլուխ բերել, հատկապես որ ժամանակ չկա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջնական եւ ամփոփ տվյալներ ներկայացնելու վերջնաժամկետը՝ հունիսի 30-ը, մոտենում է:
«Ե՛վ վարչապետը մեզ չի ների, ե՛ւ ժողովուրդը: Շատ երկար է էս հարցը քննարկվում, շատ երկար է էս հարցի պատասխանը սպասվել, ու հիմա մի հատ էլ անհասկանալի պատճառ բռնենք, թե բերեք մի ամիս էլ հետաձգենք, իմ կարծիքով ճիշտ չէ:

Շարունակությունը՝ armtimes.com 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել